1115 դիտում
13:37 20-12-2014
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել երաժիշտ, մանկավարժ Պետրոս Հայկազյանը
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական երեկո էր՝ նվիրված երաժիշտ-մանկավարժ Պետրոս Հայկազյանի 90-ամյակին։ Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, մանկավարժի տարբեր տարիների սաներ, երաժշտասերներ։
Պետրոս Հայկազյանը 1950 թվականից դասավանդում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1967-2003 թթ. եղել է այդ դպրոցի տնօրենը, դասավանդում է նաև Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցում և մանկավարժական 64 տարիների ընթացքում կրթել է հազարավոր երեխաների, անվանի ջութակահարների, ովքեր հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է Պետրոս Հայկազյանին և մանկավարժական երկարամյա գործունեության, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
11:55 23-09-2015
Երգահան և երաժիշտ Սերգեյ Մանուկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
8224 դիտում
15:28 06-03-2018
Մահացել է ջութակահար Պետրոս Հայկազյանը
3399 դիտում
19:33 11-06-2014
ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը