1372 դիտում
11:55 23-09-2015
Երգահան և երաժիշտ Սերգեյ Մանուկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։
Քաղաքապետի անունից բարձր պարգևը ջազ-վիրտուոզին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։
Անվանի երաժիշտը նշել է, որ մեծ սիրով է ընդունել երևանյան առաջին ջազ փառատոնին մասնակցելու հրավերը և շնորհակալություն է հայտնել իր ավանդը բարձր գնահատելու համար։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1115 դիտում
13:37 20-12-2014
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել երաժիշտ, մանկավարժ Պետրոս Հայկազյանը
3405 դիտում
19:33 11-06-2014
ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
1397 դիտում
13:33 19-09-2014
ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Այս բաժնից
1174 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1009 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը