211652_close_icon
views-count3345 դիտում article-date 19:33 11-06-2014

ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ, հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանին: Ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը` քաղաքապետն առանձնակի կարևորել է համաքաղաքային նշանակության նախաձեռնություններում երիտասարդների ակտիվ ներգրավումն ու բոլոր ծրագրերում նրանց մասնակցության խթանումը: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մասնակցությունը ևս առավել ակտիվացնել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համաքաղաքային ծրագրերում ակտիվ ներգրավվելու առաջարկի համար, Անդրանիկ Նիկողոսյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս շարունակելու են լինել քաղաքային իշխանությունների անշահախնդիր գործընկերն ու ծրագրերի իրականացման ակտիվ մասնակիցը: Հանդիպման շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքում հասարակական ակտիվ գործունեության համար, Անդրանիկ Նիկողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Նմանատիպ նյութեր