1043 դիտում
14:39 20-12-2014
Արցախում քննարկվել են դրամի արժեզրկման հետևանքով առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ դեկտեմբերի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դրամի արժեզրկման հետևանքով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հետ կապված հարցեր:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել:
Վերջին օրերի ընթացքում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, հարկային պետական և ազգային վիճակագրական ծառայությունների կատարած ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքներով՝ որոշ ապրանքատեսակների գները զգալիորեն աճել են: Նշանակալի գնաճ է արձանագրվել առանձին ապրանքատեսակների` մասնավորապես, շաքարավազի և բուսական յուղի մասով, տեղական ալյուրի գինը մնացել է անփոփոխ: Ըստ զեկուցումների՝ տնտեսվարող սուբյեկտների հետ տարվող աշխատանքի միջոցով ոլորտը կարգավորող մարմինները վերահսկում են գների անհիմն բարձրացումները, իսկ տարադրամի փոխարժեքի կայունացմանը զուգահեռ կկայունանան նաև ապրանքների գները:
ԼՂՀ Վարչապետը խորհրդակցությանը ներկա շահագրգիր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հետևողական աշխատանք տանել շուկայի ամենօրյա ուսումնասիրության ուղղությամբ, իրենց լիազորությունների սահմաններում շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գների անհիմն բարձրացումները կանխելու համար: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո գործադիրը համապատասխան հետևություններ կանի և կարիքի դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառի սոցիալական լարումը մեղմելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3656 դիտում
21:18 12-02-2015
Դրամի արժեզրկման հետևանքով բանկերի հետ կապված խնդիրները. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
958 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ