211652_close_icon
views-count1587 դիտում article-date 16:49 20-12-2014

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջանիբեկ Թ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Մարգարիտա Գ.-ն հայտարարել է, որ 2014 թվականի մարտի 6-ին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, բռնություն գործադրելով, իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը և տեղափոխել ոստիկանության բաժին, այնուհետև քննիչի կողմից կեղծվել է իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, որը ինքը ստորագրել է առանց ընթերցելու: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր