979 դիտում
13:20 22-12-2014
Գվարդիոլան չցանկացավ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որովհետև գիտեր, որ թիմին անկում է սպասվում. Լուչեսկու
Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչեա Լուչեսկուն խոսելով «Բավարիա»-ի իր կոլեգա Խոսեպ Գվարդիոլայի մասին, խոստովանել է, որ իսպանացի մասնագետը ժամանակին կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շախտյոր»-ը կմրցի «Բավարիա»-ի հետ:
«Ես և Գվարդիոլան ընկերներ ենք: Գիտեմ, որ նա շատ մանրամասնորեն է աշխատում իր թիմի հետ, շատ ժամանակ է տրամադրում տակտիկական և կոմբինացիոն վարժություններին: Գվարդիոլան բացի ֆուտբոլիստներից և մարզչական շտաբից ոչ մեկին թույլ չի տալիս ներկա գտնվել մարզումներին: Հիշում եմ, որ իմ օգնականը մարզումներից մեկին ներկա գտնվելու համար նրանից թույլատվություն էր խնդրել, սակայն Պեպը նրան մերժել էր:
Գվարդիոլան կարող էր գլխավորել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն հասկացավ, որ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո թիմին միանշանակ անկում է սպասվում: Այդ պատճառով նա իր նախապատվությունը տվեց «Բավարիա»-ին: Եվ շատ ճիշտ էլ արեց, քանի որ Գերմանիայում նրա համար ավելի հեշտ է իրականացնել իր մտքերը»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերում է Dolce Sport-ը:
Նմանատիպ նյութեր
25555 դիտում
11:26 26-12-2017
Պալկովնիկը գիտեր քաջալերել երիտասարդներին, գիտեր ճիշտ մարտավարություն մշակել. Զորավար Մանվել Գրիգորյան
3358 դիտում
20:31 10-10-2016
Միրչա Լուչեսկու. Գվարդիոլան ավելի մեծամիտ է, քան` Մոուրինյոն
1732 դիտում
14:21 08-10-2015
Գվարդիոլան համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում