Չինական սմարթֆոնները լրտեսական ծրագրեր են պարունակում
Չինական արտադրության Coolpad սմարթֆոններ օգտագործողները հայտարարել են, որ սմարթֆոններում լրտեսական ծրագրեր են տեղադրված: Սարքավորումները ավտոմատ գործարկում են բջջային հավելվածներ:
Palo Alto Networks անվտանգության համակարգերի ընկերության հետազոտողները պարզել են, որ աշխարհի վեցերորդ սմարթֆոն արտադրող ընկերությունը` Coolpad Group Limited-ը, իր արտադրած սմարթֆոններում լրտեսական ծրագրեր է տեղադրում եւ այդ փաստը թաքցնում օգտատերերից:
Palo Alto Networks-ն այս խնդրով հարցում է ուղարկել Coolpad Group Limited-ին: Պատասխան դեռեւս չկա: