891 դիտում
11:57 23-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների ընթացքում բացահայտվել է 62.52 մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 767.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 61.68մլն դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման
գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0մլն.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 87հատ «սիգ» տեսակի և 301հատ «կարաս» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Առգրավվել է նաև 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ և 3 թարպ:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն.դր. գումար:
Նմանատիպ նյութեր
5879 դիտում
14:33 27-04-2018
Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
3843 դիտում
23:15 30-05-2018
Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է մոտ 3.5 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին