851 դիտում
13:23 23-12-2014
Եվս 100 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրեց ևս 100 երիտասարդ:
Երիտասարդներին անդամատոմսերը հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Վերջինս ողջունեց և շնորհավորեց կուսակցականներին:
Երիտասարդական կառույցի ղեկավարը 2 կարևոր հատկանիշ ցանկացավ տեսնել ՀՀԿ-ական անդամատոմս ստացած երիտասարդների մեջ` ազնվություն և նվիրվածություն: <<Ազնվություն այն հարաբերություններում, որ ստեղծում եք, որովհետև առանց դրա հնարավոր չի լինելու մեր աշխատանքը և նվիրվածություն այն գործունեությանը, որն իրականացնում ենք: Ահա սրանք են 2 կարևորագույն կետերը, քանի որ ցանկացած միջոցառում, ցանկացած նախաձեռնություն կյանքի է կոչվում բացառապես այն երիտասարդների միջոցով, ովքեր համալրում են ՀՀԿ շարքերը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հասարակական բարձր ակտիվություն է կարողանում ցույց տալ, երբ մենք համախմբված ենք, երբ առաջարկները կառուցողական են և նպատակային: Այդ դեպքում առաջին հայացքից անհաղթահարելի թվացող հարցերը դառնում են հաղթահարելի>>,-նշեց Կարեն Ավագյանը:
Նա հույս հայտնեց, որ միասնական աշխատանքն անպայման կունենա իր արդյունավետ հետևանքները:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
11:50 10-03-2015
Եվս 50 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը
1362 դիտում
12:40 23-07-2014
Եվս 100 երիտասարդ համալրեց ՀՀԿ ԵԿ շարքերը
14455 դիտում
00:25 16-04-2017
ՀՀԿ Արաբկիր տ/կ երիտասարդական կազմակերպությունը ևս միացավ համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1210 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1051 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը