211652_close_icon
views-count1311 դիտում article-date 12:40 23-07-2014

Եվս 100 երիտասարդ համալրեց ՀՀԿ ԵԿ շարքերը

Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում և հաջողություն է մաղթել իրենց կարևոր գործում: Նա ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհը և հույս հայտնեց, որ երիտասարդներն էլ իրենց ակտիվությամբ կմիանան այն մեծ բանակին, որն իրականացնում է կուսակցական գաղափարները: ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը ընդգծեց երիտասարդ կուսակցականների դերը: <<Ես վստահ եմ, որ կուսակցության գաղափարակիրը դառնալով՝ դուք կօգտագործեք Ձեր գիտելիքներն ու ներուժը ի նպաստ մեր երկրի, հայրենիքի, հասարակության և կուսակցության>>,-նշեց Կ. Ավագյանը:

Նմանատիպ նյութեր