211652_close_icon
views-count1524 դիտում article-date 19:31 23-12-2014

Երեխաները ամանորյա բացիկ են նվիրել Վայոց ձորի մարզպետին

Եղեգնաձորի քաղաքային թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաներ Անգելինա Գևորգյանին և Էլեն Բալիշյանին դաստիարակչուհի Աննա Բաբայանի ղեկավարությամբ հյուրընկալել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած ամանորյա շնորհավորական բացիկն էին բերել մարզպետին: Ինչպես նշեց դաստիարակը՝ բացիկը ձևավորվել է մանկարտեզում առաջացած թղթի թափոնի վերամշակմած նյութերով: Մարզպետ Հարություն Սարգսյանը սիրով ընդունեց և լսեց փոքրիկ հյուրերին, նշեց, որ քաղաքապետարանի հետ համատեղ կանեն հնարավոր ամեն ինչ մակապարտեզի աշխատանքներին օգնելու նպատակով: Երեխաները հանձնեցին գեղեցիկ ձևավորված բացիկը և արտասանեցին Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ, տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր