211652_close_icon
views-count920 դիտում article-date 09:54 25-12-2014

Քուրդ զինյալները «Իսլամական պետության» 2 անօդաչու են կործանել

Քրդերի ինքնապաշտպանական ուժերը երեկ երեկոյան Իրաքի Քոբանի քաղաքի վրայով հետախուզական թռիչք կատարող ԻԼԻՊ-ին պատկանող 2 անօդաչու թռչող սարք են կործանել: Այս մասին հաղորդել է Ալ-Մայադին հեռուստաալիքը: DGI Phantom-2 անօդաչուները խոցվել են Մոսուլում տեղակայված ռազմաբազաների մոտակայքում: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քուրդ զինյալներին հաջողվել է ոչնչացնել նաև ԻԼԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկին՝ Աբու Մուսաբ ար-Ռումեյլիին: Ահաբեկիչներն ազգությամբ սաուդցի վարձկանին էին վստահել Քոբանիի հյուսիսում Քրդական մշակութային կենտրոնի պաշտպանությունը, որի վրա 2 նախօրեին հարձակում էին կատարել քուրդ զինյալները: Շենքում գտնվող ահաբեկիչները փորձել են ինքնապաշտպանություն ցույց տալ, սակայն դա նրանց չի հաջողվել:

Նմանատիպ նյութեր