758 դիտում
11:56 25-12-2014
ԱՄՆ-ի դատախազությունը դեմ է Ցարնաևի դատավարությունը հետաձգելուն
ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը դեմ է հանդես եկել 2013 թվականին բոստոնյան մարաթոնում ահաբեկչություն իրականացրած Ջոհար Ցարնաևի գործով դատավարությունը հետաձգելու պաշտպանական կողմի առաջարկին:
Դատավարությունը նշանակված է 2015 թվականի հունվարի 5-ին: Մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ ոչ փաստաբանները և ոչ էլ իր պաշտպանյալը բավարար ժամանակ չեն ունեցել՝ ծանոթանալու գործում առկա բոլոր փաստաթղթերին և վկայություններին, սակայն դատախազությունը դեմ է եղել դատավարությունն այլ օր տեղափոխելուն:
Ջ. Ցարնաևը կարող է մահապատժի ենթարկվել, եթե ապացուցվի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ նրա մասնակցությունը: Հիշեցնենք, որ մարաթոնյան վազքի ժամանակ մեկը մյուսին հաջորդող պայթյունների հետևանքով մահացել է 3 մարդ, իսկ 260-ից ավելի ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
00:01 30-07-2014
«Հրապարակի» լրագրող. «Այս ամբողջ դատավարությունը պատերազմ է լրատվամիջոցների դեմ». aravot.am
1711 դիտում
13:59 22-02-2016
Սաուդյան Արաբիայում սկսվել է Իրանի օգտին 32 լրտեսողների դեմ դատավարությունը
964 դիտում
10:57 23-02-2023
Հաագայում մեկնարկել է Պուտինի դեմ «ժողովրդական դատավարությունը»․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1027 դիտում
11:52 19-01-2025
TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը. tert.am
706 դիտում
11:02 19-01-2025
Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
763 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը