955 դիտում
10:57 23-02-2023
Հաագայում մեկնարկել է Պուտինի դեմ «ժողովրդական դատավարությունը»․ «Ամերիկայի ձայն»
Հաագայում «ժողովրդական դատավարություն» է սկսվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ում«դատում են» ագրեսիայի համար՝ պայմանավրոված Ռուսաստանի կոմից Ուկրաինա ներխուժմամբ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայն»։
Սա խորհրդանշական քայլ է։ Դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն մեղադրող կողմն ասել է, որ ապացույցներ կներկայացնի, որ Պուտինը ագրեսիայի հանցանք է գործել՝ մեկ տարի առաջ հրաման տալով ներխուժել Ուկրաինա՝ սկսելով ավերիչ պատերազմ, որը հանգեցրել է հազարավոր մարդկային զոհերի և ավերակների է վերածել քաղաքներ:
«Սա հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասում է կանադացի փաստաբան, դատախազ Դրյու Ուայթը:
Թեև Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Ուկրաինայում կատարված հանցագործություններիվերաբերյալ, այն ռուս առաջնորդներին ագրեսիայի համար հետապնդելու ուժ չունի:
«Ժողովրդական դատարանը» «Կինո հանուն խաղաղության» իրավապաշտպան կազմակերպության, Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնի և 102-ամյա իրավաբան Բեն Ֆերենցի համատեղնախաձեռնությունն է: Ֆերենցը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական բարձրագույնառաջնորդների Նյուրնբերգյան դատախազներից վերջին ողջ մնացածն է։
Մեկշաբաթյա լսումները Հաագայում սկսվել են ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հայտարարությունից հետո, ըստ որի Վաշինգտոնը պարզել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերը հանցագործություններ են կատարելմարդկության դեմ և պնդել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Դատարանը վճիռը կհրապարակի պատերազմի առաջին տարելիցի օրը։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլեքսանդրա Մատվիյչուկը հանդես է եկել հայտարարությամբ: «Պուտինը, քաղաքական ղեկավարությունը և բարձրագույն ռազմական հրամանատարությունը, ովքեր նախաձեռնել, ծրագրել և սկսել են այս ագրեսիվ պատերազմը, պետք է պատժվեն այս միջազգային հանցագործության համար»,- տեսաուղերձով ասել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
784 դիտում
15:53 03-04-2023
Հաագայում սկսվել է Կոսովոյի նախկին նախագահի դատավարությունը
4063 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
6866 դիտում
09:28 17-08-2018
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ որպես ժողովրդական հանրաքվե Թրամփի նախագահության համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
859 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
1012 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել
1213 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով