211652_close_icon
views-count779 դիտում article-date 15:14 25-12-2014

Պակիստանում ահաբեկիչների համար հատուկ ռազմական դատարաններ կստեղծվեն

Պակիստանի քաղաքական կուսակցությունները բանակցություններ են անցկացրել նախագահ Նավազ Շարիֆի հետ ռազմական դատարաններ ստեղծելու շուրջ: Երկրում կստեղծվեն ռազմական դատարաններ, որոնք կզբաղվեն ահաբեկիչների դատավարություններով, հաղորդում է Reuters-ը: Պակիստանի նախագահն այդ դատարանների ստեղծումը պատմական իրադարձություն է համարել և հայտարարել, որ ահաբեկիչներն այսուհետ շատ թանկ կվճարեն իրենց գործողությունների համար: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այդ երկրի վարչապետի որոշմամբ չեղյալ է հայտարարվել ահաբեկիչներին մահապատժի չենթարկելու մասին որոշումը: Այն ընդունվեց վերջերս Փեշավարի դպրոց 9 ահաբեկիչների ներխուժումից և նրանց կողմից 140-ից դպրոցականների և դպրոցի աշխատակիցների սպանելուց հետո:

Նմանատիպ նյութեր