995 դիտում
23:40 25-12-2014
Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզին 1000 եվրո է նվիրաբերվել
Նախատոնական այս օրերին բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում Տավուշի մարզի կրթական հաստատություններում: Նախօրեին գեղեցիկ հանդես էին կազմակերպել նաև Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզի աշխատակազմն ու սաները:
Մանկապարտեզի երկարամյա ու վաստակաշատ բաժնի վարիչ Գրետա Աթաբեկյանի ղեկավարած կրթօջախն ավանդույթի համաձայն ամեն ինչ շատ ճաշակով ու խնամքով էր կատարել: Ամանորյա այդ հանդեսին երեխաներին հյուր էին գնացել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Ողջույնի, շնորհավորանքի ու մաղթանքի խոսքերից բացի, երեխաները նաև նվերներ ստացան, իսկ հիմնադրամներից մեկը մանկապարտեզին որպես ամանորյա նվեր փոխանցեց 1000 եվրո: Երեխաներն էլ իրենց բովանդակալից ծրագրով հանդես եկան և հաճելի պահեր պարգևեցին ներկաներին: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
13050 դիտում
14:26 15-06-2018
Ալավերդու Թիվ 6 մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1297 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1327 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը