211652_close_icon
views-count39747 դիտում article-date 18:23 23-06-2017

Վանաձորի Թիվ 35 մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդեսը. հանդիսատեսը ոգևորվել էր երեխաների կենդանի կատարումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 23-ին, Վանաձոր քաղաքի թիվ 35 ՆՈՒՀ-ում տեղի ունեցավ մանուկների կողմից կազմակերպված հրաշալի միջոցառում: Միջոցառումը կրում էր «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագիրը: Մանկապարտեզն ավարտող սաները հանդիսատեսին, որոնց մեջ էին ծնողները, մանկապարտեզի կոլեկտիվն ու հյուրեր, կենդանի կատարմամբ կատարեցին երգեր ասմունք, իսկ հետո էլ հանդիսատեսին զարմացրեցին իրենց պարով: Երեխաների կատարումը այնքան էր ոգևորել հանդիսատեսին, որ մանկապարտեզի տնօրեն Արմաիդա Աբովյանը երեխաների հետ կատարեց «Խաղաղության» երգը: Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Լիդա Զարգարյանը, մանկապարտեզների տնօրեններ` Ասյա Հակոբյանը, Անահիտ Փոլադյանը և մակավարժ Արմինե Մարտիրոսյանը: Ավարտին մանկապարտեզի տնօրեն Ա. Աբովյանը մանկապարտեզն ավարտող սաներին հանձնեց ավարտական վկայակայններ: Մանուկերի կատարած հանդեսից հետո հանդիսատեսները միաբերան հիշում էին մեծ գրողի՝ Պարույր Սևակի խոսքը, ով ասել էր. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք», և մենք որպես երեխաների ծնողներ մեր շնրոհակալանքի խոսքն ենք ուղղում մանկապարտեզի տնօրինությանը, մանկավարժներին ու վստահ ենք՝ նույն ջերմությունն ու հոգատարությունը երեխաները կզգան դպրոցներում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+

Նմանատիպ նյութեր