20989 դիտում
10:03 26-12-2014
Հայտնաբերվել է «գոլդ» համարանիշներով Mercedes-ի վարորդը, ով կասկածվում է Երևանում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոյ թաղամասի 10/1 տան բնակիչ, 30-ամյա Գեորգի Շահինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ օրեր առաջ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց իր վարած Mercedes Benz T 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում, թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ դեպքի վայրում թողնելով, հեռացել է:
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ Գ. Շահինյանը ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/24/38146/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], դեկտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ոստիկանները տեղում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 60-ամյա Արա Հախվերդյանի դին, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի հանդիպակաց գոտում, հայտնաբերել էին Mercedes Benz Տ 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենան, որի թափքն ու դիմապակին վնասված էին, դիմապակու մոտ էլ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել էին մահացածի բջջային հեռախոսը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+