11480 դիտում
13:12 05-01-2015
Երևանի աղբահավաքները «Sanitek» ընկերությունից չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը եւ ստիպված հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում աղբահանության աշխատանքներով զբաղվող ճանաչված օպերատոր «Sanitek» ընկերության մեծ թվով աշխատակիցներ այսօր՝ հունվարի 5-ին վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի առջև:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները պատմեցին, որ դեկտեմբերի 1-ից նրանք անցել են աշխատանքի, իսկ դեկտեմբերի վերջին օրերին պետք է վճարվեին, սակայն աշխատակիցների կեսին են վճարել այն էլ մասամբ: «Ինչպես կարելի է այն էլ տոներին ընդառաջ այդպես վարվել:
Մենք ամենանվաստացուցիչ աշխատանքներից մեկն ենք կատարում, որովհետեւ այդ չնչին գումարով գոնե կարողանում ենք ընտանիքը ցամաք հացով ապահովել:
Այնինչ` մեզ աշխատացնում են ու չեն էլ ուզում վճարել:
Այստեղ են ասել` կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Ինչու մենք վաղ առավոտից պետք է աշխատենք, բայց մեր երեխաների համար Նոր տարի չկարողանանք նշել:
Ամեն դեպքում պայքարելու ենք մինչև վերջ: Ոնց կլինի այս ցրտին, գիշեր ցերեկ Երևանի փողոցները ավլենք մաքրենք, իսկ վերջում էլ չվճարվենք»,- դժգոհեցին չվճարված աշխատակիցները եւ շարժվեցին դեպքի քաղաքապետարան:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին