211652_close_icon
views-count985 դիտում article-date 14:29 26-12-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նպատակը Անգլիայի չեմպիոն հռչակվելն է. Լուի վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան գալը խոստովանել է, որ ակումբի ղեկավարությունը իր թիմի առջև առաջնությունոը լավագույն քառյակում ավարտելու խնդիր է դրել: Սակայն հոլանդացու խոսքերով, իր թիմը ավելիին է ձգտում: Հիշեցնենք, որ 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զբաղեցնում է 3-րդ տեղը և առաջատար «Չելսի»-ից հետ է մնում 9 միավորով: «Մեր գլխավոր նպատակը Անգլիայի չեմպիոն հռչակվելն է: Մենք խոսում ենք ֆուտբոլային աշխարհի մասին, որտեղ առաջինը լինելը ամենագլխավորն է: Եվ այդպիսին է մեր նպատակը: Իհարկե, դրան հասնելը միշտ չէ, որ հեշտ է լինում: Դրա համար էլ ակումբի ղեկավարությունը մր առջև լավագույն քառյակում ընդգրկվելու խնդիր է դրել»,-ասել է վան Գալը:

Նմանատիպ նյութեր