211652_close_icon
views-count1973 դիտում article-date 10:33 15-01-2015

Վրաստանը պրագմատիկ քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ. Ղարիբաշվիլի

Միացյալ Նահանգները Վրաստանի ամենառազմավարական գործընկերն է՝ անկախ այն բանից, թե ինչպիսի քաղաքական ուժ է ղեկավարում այդ երկիրը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի Leaders պարբերականին տված հարցազրույցում: «Մենք կիսում ենք մեր հավատարմությունը ընդհանուր ժողովրդավարական ազատությամբ և արժեքներով: Նաև խորը կերպով համագործակցում ենք ԱՄՆ-ի Կոնգրեսի և վարչակազմի հետ, որոնք աջակցում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցելուն»,-ասել է նա: Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանն ամբողջապես փոխել է իր վերաբերմունքը, քանի որ այն անհրաժեշտ էր հնարավոր հակամարտություններից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար: «Դա պետք էր նաև օտարեկրյա ներդրողների պահով: Մենք պետք է նրանց համոզենք, որ Վրաստանը հուսալի կառավարություն ունի: Եթե Վրաստանում խաղաղություն և կայունություն չլինի, Կովկասում ևս խաղաղություն չի լինի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նմանատիպ նյութեր