17748 դիտում
11:07 27-12-2014
Ինչո՞ւ են որոշ վայ-վարորդներ իրենց համարում ճանապարհային ոստիկանության մոտ անպարտելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանությունը հորդորի վարորդներին, որ ավտոմեքենաները վարելիս չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, միևնույն է, որոշ վայ-վարորդներ հայտնվում են այն կարգավիճակում, երբ ասում են՝ խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը:
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, «գոլդ» համարանիշներով Toyota մակնիշի 555 RR 01 համարանիշի, Toyota մակնիշի 55 MA 505 համարանիշի և BMW X5 մակնիշի 79 DL 999 համարանիշի ավտոմեքենաների վարորդները Շիրակի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրենց տրանսպորտային միջոցները վարում էին առանց ամրագոտու, մինչդեռ միայն այս տարի ՃՈ-ն հայտնաբերել և վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով օրինախախտ վարորդների, ովքեր ավտոմեքենան վարելիս չեն կապել ամրագոտիները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+