211652_close_icon
views-count46050 դիտում article-date 19:06 30-10-2018

Որոշ դատարկագլուխ վայ վարորդներ չարաշահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի բարի նախաձեռնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ճանապարհային ոստիկանները վարորդների նկատմամբ ցուցաբերելու են հանդուրժողականություն, շատ քաղաքացիներ մտածեցին, որ վարորդները արդեն հաշվի կառնեն կառավարության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված բարի կամքը, չարամտորեն չեն խախտի ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի Իսակովի պողոտայում մի քանի վարորդներ «զվռնում էին» մայթով ու մյուս օրինապաշտ վարորդները, նկատելով նրաց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումը, ասում էին. «Հետո էլ ասում են, թե երկրում իրավիճակ է փոխվել: Սրանց նմաններն են, որ իրենց համարելով արտոնյալ, մայթերով կարող են քշել: Սրանց նմանների ուղեղները երևի շպրիցով հանած ա, հակառակ դեպքում՝ վարչապետ Ն Փաշինյանի, ոստիկանապետ Վ. Օսիպյանի, ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանի բարի կամքի դրսևորմանը այսպիսի լկտի վերաբերմունք չէին ցուցադրի: Հիմա, որ ճանապարհային ոստիկանները սրանց բռնեն ու տուգանեն, կասեն հանդուրժող չեն: Ու հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լաչառ կնանոց նման երեսները կպատռեն, մեյդան կհանեն եվրոպական ինչ-որ կոնվենցիաներից դրույթներ ու կասեն, թե մեզ անտեղի տուգանում են: Իսկ սրանց նման դատարկագլուխ վարորդները երևի քաջատեղյակ չեն, որ եվրոպական երկրներում նման ձևի ավտոմեքենան վարելու համար ոչ միայն կզրկվեին ավտոմեքենա վարելու իրավունքից, այլ նաև մի կլորիկ գումարով կդատարկեին իրենց դրամապամակը»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը ու կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշված վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն, ինչը դաս կլինի նմաններին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր