211652_close_icon

Միայն որոշ հայ «վայ» վարորդներ անձրևին մեքենան կվարեն ցուցամոլի նման՝ ապակին իջեցրած, հեռախոսով խոսելով և առանց ամրագոտու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count31618 դիտում article-date 19:19 10-04-2015
Վերջին տարիներին Հայաստանի մայրուղիներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով, ցավոք, ունեցել ենք մեծ թվով զոհեր, երբ վթարի ենթարկված վարորդներին ու ուղևորներին փրկարարները, քաղաքացիները, Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են վթարված ավտոմեքենայից դուրս և փորձագետների հայտարարության համաձայն, եթե վարորդներն ու ուղևորները ամրագոտիները կապած լինեին, ապա մեքենայից դուրս չէին շպրտվի: Իսկ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ վարորդները մեքենաները վարելիս՝ պարտադիր կապեն ամրագոտիները: Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ականատես եղանք, թե ինչպես է Mercedes G500 մակնիշի 91 ԼՍ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենան վարում հեռախոսով խոսելով և առանց ամրագոտին կապելու: Երիտասարդ վարորդը, ով անձրևին բացել էր ապակին, երևի առաջին անգամ էր բռնում յաշիկի ղեկ, տեսնելով, որ «անմահանում է»՝ ապակին փակեց: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ յաշիկավարը Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի, ինչից հետո, երևի, կիմանա, որ մեքենան վարելու ընթացքում հետախոսով չեն խոսում և կապում են ամրագոտին, ինչն առաջին հերթին բխում է իր շահերից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր