211652_close_icon

Դոնեցկը ԵԱՀԿ-ից և ԿԽՄԿ-ից պահանջում է հետաքննել Ուկրաինայում ռազմագերիներին խոշտանգելու միջադեպերը

views-count1052 դիտում article-date 14:32 27-12-2014
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ-ից և Կարմիր խաչից պահանջել են հետաքննել Ուկրաինայում ռազմագերիներին ծաղրի ու ստորացման ենթարկելու փաստով միջադեպերը: Այս մասին հայտնել է ԴԻՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը: Համապատասխան դիմումն ուղարկվել է նշված կառույցների գրասենյակներ: «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի խոշտանգված վիճակում են մեզ վերադարձնում այն մարդկանց, ովքեր գերության մեջ են գտնվել»,-ասել է Պուշիլինը:

Նմանատիպ նյութեր