1049 դիտում
16:30 27-12-2014
Տոնական բարեգործական համերգ՝ ՏԿԱԻ նախարարությունում. ֆոտոշարք
Դեկտեմբերի 25-ին և 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգ էր կազմակերպել մայրաքաղաքի Նորքի տուն-ինտերնատում և Խարբերդի մանկատանը:
ՏԿԱԻՆ փողային նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս նման նախաձեռնությամբ` տոնական տրամադրություն և ջերմություն հաղորդելով ուշադրության կարիք ունեցող անձանց:
Դասական, ազգային, հայրենասիրական և ժողովրդական ստեղծագործություններից զատ` նվագախմբի համերգային ծրագրում այս անգամ ընդգրկված էին նաև տոնական` ամանորյա ստեղծագործություններ:
Փողային նվագախումբը տոնական կատարումներով բազմաթիվ հաճելի պահեր պարգևեց իր հանդիսատեսին, ինչպես նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից ամանորյա նվերներ փոխանցեց փոքրիկ ունկընդիրներին:
Թե մանկատանը, թե տուն-ինտերնատում մեծ ջերմությամբ ընդունեցին և ճանապարհեցին նվագախմբին` հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1126 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1612 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն