Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը՝ Ալ-Աին օփեն մրցաշարի 2-րդ մրցանակակիր
Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Աին քաղաքում ավարտվել է օփեն մրցաշարը: Մեր ներկայացուցիչներից հաջող արդյունքի է հասել գրսմասյստեր Տիգրան Պետրոսյնաը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանելով 1-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 2-րդ մրցանակին: Սամվել Տեր-Սահակյանը և Արման Պաշիկյանը 6.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 11-րդ և 12-րդ տեղերը:
Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստների միավորները հետևյալն են՝
Պետրոսյան – 6
Հայրապետյան – 5.5
Գալոյան – 5.5
Բաբուջյան – 5
Կուրսովա – 4.5