211652_close_icon
views-count17876 դիտում article-date 15:26 28-12-2014

«Ծիծակ» համարանիշներով «ծիծակ» տղերքի «ծիծակ» ավտոները տեղափոխվեցին «գայի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին Ճանապարհային ոստիկանության 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում չվարեն տրանսպորտային միջոցը, իսկ որոշ «վայ»-վարորդներ էլ չարամտորեն չխախտեն ճանապարհային երթեւեկության կանոնները: Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes մակնիշի 49 AA 999 համարանիշի, Toyota Prado մակնիշի 60 NP 600 համարանիշի եւ 55 AR 556 համարանիշի ավտոմեքենաները, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները եւ եղել են ոչ սթափ: ՃՈ-ն կրկին հիշեցնում է, որ չի հանդուրժելու ոչ մի վարորդի՝ անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, եւ հայտնաբերված բոլոր խմած վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ նրանց տրանսպորտային միջոցները հանգրվանելու են «գայի պլաշադկայում»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ամանորյա ուղերձով [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/27/38597/]դիմել էր [/url]երեւանցիներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր