9694 դիտում
18:55 08-02-2014
Վթարից հետո Bentley-ն և Lexus-ը տեղափոխվեցին «գայի պլաշադկա»
Ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 7-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում բախվել են Bentley մակնիշի В 842 ЕЕ 50 համարանիշի և Lexus մակնիշի 35 ՏP 430 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով մեքենան հետ վարելով՝ բախվել է Bentley-ին:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
17873 դիտում
15:26 28-12-2014
«Ծիծակ» համարանիշներով «ծիծակ» տղերքի «ծիծակ» ավտոները տեղափոխվեցին «գայի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ