Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Հարցումը ավանդույթի համաձայն անցկացրել է Vecernji list պարբերականը: Մոդրիչը հավաքել է 109 ձայն և իր թիկունքում է թողել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչին՝ 96 ձայն: Լավագույն եռյակը 82 ձայնով եզրափակել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:
Ավելացնենք, որ Մոդրիչը Խորվաթիայի լավագույն ֆոիտբոլիստի կոչմանը արժանանում է 4-րդ անգամ: Նախկինում ֆուտբոլիստը նման պատվի էր արժանացել 2007,2008 և 2011 թվականներին: