1105 դիտում
15:15 29-12-2014
Երբ երազանքներն իրականանում են. Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ փոքրիկ երևանցիներին. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընմեջ Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք, և Դավթաշեն վարչական շրջանների տասնյակ փոքրիկների Ձմեռ պապին ուղղված նամակները, որոնք հասցեագրվել էին քաղաքապետարան, Ամանորի նախօրեին, «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ, իրականություն են դարձել:
Երեխաներն իրենց երազած նվերները՝ հեքիաթի գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկներ, ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ, ինչպես նաև հեռախոսներ, հեծանիվներ, չմուշկներ, ու պլանշետներ, ստացել են անձամբ Ձմեռ պապից՝ իրենց տուն անակնկալ այցի ժամանակ:
Ի դեպ, նամակները համակարգելու, կրկնվող հասցեները բացառելու և նվերները երեխաներին հանձնելու նպատակով ձևավորվել էր առանձին աշխատանքային խումբ: Նշենք նաև, որ եթե երեք տարի առաջ քաղաքապետարան էր հասցեագրվել Ձմեռ պապին ուղղված 10 նամակ, իսկ 2013-ին դրանց թիվը եռապատկվել էր, ապա արդեն այս տարի երևանցի փոքրիկներից ստացվել էր ավելի քան 70 նամակ՝ մանկական տարբեր երազանքներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
17:42 25-12-2015
«Երբ երազանքներն իրականանում են». օր առաջին
1598 դիտում
16:19 26-12-2015
«Երբ երազանքներն իրականանում են». օր երկրորդ
1218 դիտում
14:15 06-02-2014
Honda Civic. երազանքներն իրականանում են
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
841 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում