1302 դիտում
17:42 25-12-2015
«Երբ երազանքներն իրականանում են». օր առաջին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ Ձմեռ պապին ուղղված երեխաների նամակները հասցեագրվում են քաղաքապետին:
Ծրագրի առաջին օրը նամակների հետքերով Ձմեռ պապի անակնկալ այցը Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն
վարչական շրջաններում էր, ուր նախատոնական այս օրերին ամենասպասված հյուրն անձամբ է երեխաներին հանձնել իրենց երազած նվերները:
«Այս օրերին ստացվեցին բազմաթիվ նամակներ, որոնցից, սակայն, նախապատվությունը տրվում է առաջին հերթին այն նամակներին, որոնք գրվել և հետաքրքիր լուծումներով ձևավորվել են երեխաների կողմից:
Հաջորդ կարևոր սկզբունքը սոցիալապես անապահով, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաների կողմից թղթին հանձնված երազանքների իրականացումն է:
Բացի այդ, աշխատանքային խմբի միջոցով ստուգվում և բացառվում են այն հասցեները, որոնք նախորդ տարիներին արդեն ընգրկված են եղել Ձմեռ պապի այցերի քարտեզում»,-նշել է նախաձեռնության համակարգող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
15:15 29-12-2014
Երբ երազանքներն իրականանում են. Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ փոքրիկ երևանցիներին. ֆոտոշարք
1601 դիտում
16:19 26-12-2015
«Երբ երազանքներն իրականանում են». օր երկրորդ
1221 դիտում
14:15 06-02-2014
Honda Civic. երազանքներն իրականանում են
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում