883 դիտում
17:42 30-12-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ, 2014 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։ Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր մայրաքաղաքի համար։
Հետևողական աշխատանքով մենք կարողացանք առաջընթաց արձանագրել ոչ միայն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, այլև հաջողությամբ կյանքի կոչեցինք սոցիալական նշանակության բազմաթիվ ծրագրեր։ Այդ ամենում անչափ կարևոր էր ձեզանից յուրաքանչյուրի դերակատարումը։ Ձեր վստահության, աջակցության, բազմաթիվ ծրագրերում ձեր անմիջական մասնակցության շնորհիվ մենք կարողացանք ևս մեկ քայլով մոտենալ մաքուր և գեղեցիկ, ապահով ու հարմարավետ մայրաքաղաք ունենալու մեր տեսլականին։
Համոզված եմ, որ նույն նվիրումով աշխատելու ենք այսուհետ նույնպես, որպեսզի մեր սերունդներին փոխանցենք էլ ավելի լավ Երևան։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր, Շնորհավորելով բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ սիրով միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին, որ այս օրերին հնչում ու դեռ հնչելու են հայկական բոլոր ընտանիքներում։ Մեր երկրի ու ժողովրդի համար ամենաառաջնայինը խաղաղությունն է, ուստի մաղթում եմ, որ 2015 թվականը լինի խաղաղության տարի։ Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն պարգևի բոլորին։ Թող որ անցնող տարում մնան բոլոր հոգսերն ու դժվարությունները, և բոլորս միասին, լավատեսությամբ զինված, դրական լիցքերով ու սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ մտնենք նոր տարի։ Թող 2015-ը լինի ստեղծագործ աշխատանքի ու տնտեսական առաջընթացի տարի և թող առատություն ու բարօրություն բերի մեր ընտանիքներին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ
Նմանատիպ նյութեր
1811 դիտում
18:11 30-12-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
5787 դիտում
15:17 01-01-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով
Այս բաժնից
1420 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1045 դիտում
17:29 02-02-2025
ԶՊՄԿ-ն պարզաբանում է տարածել լրագրողների համար ստեղծված իրավիճակի շուրջ
1252 դիտում
16:42 02-02-2025
Ինձ համար բավականի ծիծաղելի է, որ ԱԺ նախագահը փիղ է, որովհետեւ փիղը լավ կենդանի է. Սամվել Հակոբյան․ news.am