3136 դիտում
18:23 30-12-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2014-ի տարեմուտը բնութագրական է նրանով, որ ոստիկանության արմատական բարեփոխման ոչ թե հերթական տարին, այլ եռամյակն ենք ամփոփում, ինչը նշանակում է որակական անցում ոստիկանական համակարգի պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի:
Մենք խնդիր էինք դրել նորացնել ամեն ինչ՝ սկսած ոստիկանության գաղափարախոսությունից մինչեւ ոստիկանի համազգեստ, հասնել մասնագիտական պատրաստականության, տեխնիկական հագեցման, անձնակազմի սոցիալական ապահովության նոր աստիճանի: Եվ բարեփոխումների եռամյա պլանով նախատեսված խնդիրները կատարված են: Արվել է, թերեւս, ամենակարեւորը՝ ոստիկանության հետեւողական քաղաքականության շնորհիվ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ, նաեւ՝ բարձրացել է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը:
Ամենադժվարը կարծրատիպերը կոտրելն է: Անցած երեք տարիների ընթացքում մեզ դա հաջողվեց, եւ հասարակությունն այսօր աշխատում է ոստիկանության, իրավապահի հետ, ում մեջ միավորված են ոստիկանն ու քաղաքացին:
Իրոք, մեծ աշխատանքի ճանապարհ անցանք, սակայն արվածով բավարարվելը մեր գործելակերպը չէ: Կանգ առնելը ոչ թե լճացում, այլ հետընթաց կնշանակի: Ուստի շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների՝ այլընտրանք չունեցող ճանապարհով:
Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալներն ու բացթողումները, համակարգ բերել նոր մտածելակերպով ու սկզբունքներով օժտված ոստիկանների սերունդ: Շարունակելու ենք ձեւավորել այն ոստիկանությունը, որը պահանջում են ժամանակն ու ժողովուրդը: 2015 թվականը ոչ թե հանգրվան, այլ նոր սկիզբ է լինելու, բարեփոխումների երկրորդ եռատարվա սկիզբ:
Համոզված եմ, որ հավատով ու պատվախնդրությամբ ենք իրագործելու նաեւ այդ փուլը՝ եւս մեկ քայլ մոտենալով կայացման այն կետին, երբ մեզնից հետո եկողներին արդեն հարկ կլինի ոչ թե ստեղծել նորը, այլ հավելել մեր ստեղծածին՝ հանուն ապագա նորագույնի:
Մենք հավատո՛ւմ ենք մեր ընթացքին:
Շնորհավոր Նոր տարի:
Շնորհավոր մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը, որ ապավեն է մեզ բոլոր ձեռնարկներում:
Աստված ձեզ պահապան:
[b]Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ[/b]
Նմանատիպ նյութեր
27690 դիտում
11:14 08-03-2017
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
14355 դիտում
13:04 08-03-2016
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Այս բաժնից
1045 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3199 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1207 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան