Ժամանակավորապես դադարեցվել են կործանված AirAsia օդանավի փրկարարական աշխատանքները
AirAsia ավիաընկերությանը պատկանող Airbus օդանավի որոնողափրկարարական աշխատանքները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցվել են:
Ինդոնեզիայի Ազգային փրկարարաորոնողական ծառայության ղեկավար Հենրի Բամբանգա Սուլիսըիոն հայտարարել է, որ ներկա պահին ծովում անբարենպաստ եղանակ է տիրում, ալիքները բավականին բարձր են, խանգարում է նաև հորդառատ անձրևը:
Փրկարարներին հաջողվել է ծովից դուրս բերել օդանավի ուղևորներից 6-ի մարմինները: Հիշեցնենք, որ Airbus A320-ը կործանվել է դեկտեմբերի 28-ի ատռավոտյան: Այն կատարում էր Սուրաբի-Սինգապուր չվերթը: Օդանավում եղել է 162 մարդ: