211652_close_icon
views-count1388 դիտում article-date 19:31 31-12-2014

Լիահույս եմ, որ եկող տարին կդառնա նորանոր ձեռքբերումների խորհրդանիշ. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «2014 թվականը հիմնականում ամփոփում ենք մարզային գործընթացներում արձանագրված դրական զարգացումներով, սակայն այս ամենին զուգահեռ ունենք խնդիրներ, որոնք ներառված են մեր առաջիկա ծրագրերում և հաջորդաբար կստանան իրենց հրատապ լուծումները: Անցնող տարում կյանքի են կոչվել մարզի զարգացման ծրագրով նախատեսված համապատասխան դրույթները` դրական լիցքեր հաղորդելով մարզի համայնքների ամենատարբեր ենթակառուցվածքների գործունեությանը: Տարեմուտին յուրաքանչյուրս պետք է միասնաբար ցանկանանք, որ 2015 թվականը լինի առաջընթացի, բոլոր նպատակների եւ ցանկությունների իրականացման արգասաբեր տարի` նպաստելով մեր մարզի առավել զարգացմանն ու ժողովրդի բարօրությանը: Լիահույս եմ, որ եկող տարին կդառնա նորանոր ձեռքբերումների ու հաղթանակաների յուրօրինակ խորհրդանիշ` հաստատուն տեղ ունենալով հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերում»:

Նմանատիպ նյութեր