211652_close_icon
views-count25019 դիտում article-date 17:51 03-01-2015

Արտակարգ իրավիճակ` Ստեփանավանի «պերեվալներում». ճանշինի պատճառով 400–ից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 ժամից ավելի արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի, Ստեփանավանի թունելից դեպի Ստեփանավան քաղաք տանող հատվածում: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով մոտ 400-ից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ: Վարորդներին ու քաղաքացիներին միայն օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներն ու Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: ֆոտոլրագրողը հայտնում է, որ խցանման մեջ է մնացել անգամ Երևանից ժամանած շտապօգնության հատուկ մեքենան, որը մեկնում է հիվանդի հետևից: Վարորդները ամենավերջին խոսքերով հիշում են ճանշինին, քանի որ ճանապարհի ոչ մի մշակման` աղի և ավազի լցման աշխատանքներ չեն կատարվել, ու եթե նրանք ժամանակին աշխատանքներ կատարեին, ապա այս վիճակը տեղի չէր ունենա: Խցանման մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից իրավիճակի մասին տեղեկացրել են կապի տրանսպորտի «փափկասուն» չինովնիկներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ` թերությունը վերացնելու համար: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր