3647 դիտում
19:39 07-01-2015
Առատ տեղումների պատճառով փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 19:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածները:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքներից հետո Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է, սակայն ուժեղ բքի պատճառով այն դեռևս դժվարանցանելի է:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 20:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում չօգտվել այդ ճանապարհահատվածից:
Ախուրյանի, Սևանի, Ապարանի, Գյումրու, Արթիկի, Գավառի, Մարտունու ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սևանում քամի է, իսկ Մեղրիում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:
Նմանատիպ նյութեր
63625 դիտում
12:03 06-12-2017
Ուշադրություն. ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
5560 դիտում
15:42 08-12-2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից