211652_close_icon
views-count2013 դիտում article-date 12:38 08-01-2015

Փրկարարները պատրաստվում են ծովից դուրս բերել կործանված մալայզիական օդանավի պոչը

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ջրասուզակները պատրաստվում են ծովից կործանված մալայզիական AirAsia օդանավի պոչի դուրսբերման օպերացիային, որտեղ ենթադրաբար գտնվում են օդանավի «սև արկղերը»: TASS գործակալությունը նշում է, որ ներկա պահին ջրասուզակներն աշխատում են տեսանելիության ամենացածր պայմաններում: Գործողությունը ղեկավարում է Ինդոնեզիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մուլդոկոն: Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Կալիմանտան կղզիների շրջանում: Օդանավում եղել է 155 ուղևոր և օդանավի անձնակազմի 7 անդամները:

Նմանատիպ նյութեր