211652_close_icon
views-count4468 դիտում article-date 16:44 08-01-2015

Յուրի Խաչատուրովը հաշվետու զեկույց է ներկայացրել վերջին օրերին հակառակորդի սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները, քննարկվել են ձմեռային ուսումնական փուլի ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման միջոցառումներին: ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հաշվետու զեկույց է ներկայացրել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին գրանցված միջադեպերի, հակառակորդի սանձազերծած սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Հաշվի առնելով եղանակային պայմանների վատթարացումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմանների ապահովման, անձնակազմի հիվանդացության և ցրտահարության դեպքերի բացառման, զինվորների` հատկապես նորակոչիկների առողջական գանգատներին լրջորեն արձագանքելու վրա: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Նմանատիպ նյութեր