211652_close_icon
views-count20267 դիտում article-date 14:31 10-01-2015

Ինչո՞ւ էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը այցելել Ծաղկաձորի սպորտբազա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 3 օր է, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի գլխավորությամբ 35-ից ավելի բռնցքամարտիկներ՝ այդ թվում 3 բռնցքամարտուհիներ, իրենց ձմեռային պարապմունքներն անցկացնում են Ծաղկաձորի սպորտբազայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նշված սպորտբազայի՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի անվան մարզադահլիճում մարզիկների համար ապահովված է ամեն ինչ, անգամ հնարավորություն է ընձեռնված, որ պարապմունքներից հետո մարզիկները եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադահլիճից հետո՝ ընդունեն լոգանք: Այս պահին տարբեր քաշային կարգի բռնցքամարտիկներ մարզադահլիճում մարզումներ են անցկացնում՝ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Բռնցքամարտիկներ կան Գյումրիից, Երևանից, Լոռու մարզից, Էջմիածնից և Սևանից: Մարզիկների թվում են նաև աշխարհի և Եվրոպայի միջազգային մրցաշարերի չեմպիոններ, մեդալակիրներ: Մարզիկները նախապատրաստվում են այս տարվա մրցումներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ֆեդերացիայի նախագահ Ա. Գևորգյանը ամեն օր այցելում է մարզիկներին ու երբեմն էլ պարապմունքի ժամանակ ազարտի մեջ ընկնում և մարզիկների հետ նույնպես «բոքսում են իրար»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+

Նմանատիպ նյութեր