17898 դիտում
12:37 18-04-2015
Ինչո՞ւ էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կոտայքի մարզպետի ուղեկցությամբ այցելել Ծաղկաձորի սպորտբազա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Կոտայքի մարզ:
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը մասնակցում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «ՀՀ տնտեսական համակարգը, նորարարություն, իրագործում, զարգացում» ուսանողական միջբուհական գիտաժողովին:
Քիչ առաջ ելույթով հանդես եկավ վարչապետը, այնուհետ՝ ժողովրդի լեզվով ասած՝ Ժողինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Միջոցառմանը ներկա են նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը: Միջոցառումը տեղի է ունենում Ծաղկաձորի գեղատեսիլ սպորտբազայում:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+