211652_close_icon
views-count2137 դիտում article-date 16:16 11-01-2015

Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը

Պերուի Կուսկո երկրամասում ավտոբուսը գլորվել է անդունդը: Առնվազն 23 մարդ մահացել է, իսկ 30-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ: Ոստիկանության տվյալներով, ավտոճանապարհը, որով ընթացել է ավտոբուսը, գտնվում է ծովի մակարդակից 3,5 հազար մետր բարձրության վրա: Նախնական տվյալներով՝ վարորդը, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոցն ընկել է ավելի քան 100 մետր խորությամբ անդունդը: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր