1862 դիտում
22:02 12-01-2015
Ռուսաստանում ոստիկանը ցրտահարությունից փրկել է 3 տասնյակից ավելի մարդու
Ռուսաստանում ոստիկանը ցրտահարությունից փրկել է Օրենբուրգից Կազան ընթացող ավտոբուսի ուղեւորներին: Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցը շարքից դուրս է եկել Գրիգորեվկա գյուղի հարեւանությամբ: -32 աստիճան ցրտին ավտոբուսը հնարավոր չի եղել ջեռուցել:
Տեղանքով ընթացող ոստիկանապետը՝ Ալեքսանդր Դանշինը, կազմակերպել է 31 ուղեւորների եւ երկու վարորդների փրկարարական աշխատանքը: Դանշինն ահազանգել է մոտանա ոստիկանական բաժանմունք, եւ գիշերվա ժամը 2-ին դեպքի վայր հասած իրավապահները երկու ավտոբուսներով կարողացել են մարդկանց տեղափոխել Օրենբուրգ: Ուղեւորների թվում 3 երեխա է եղել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
736 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
796 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ