211652_close_icon
views-count1250 դիտում article-date 09:26 12-01-2015

Փարիզում տեղի ունեցած դեպքերը ողբերգություն են ողջ աշխարհի համար. Ի.Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր գնահատականն է տվել Փարիզում հունվարի 7-ին և 9-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք ողբերգություն են ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ աշխարհի համար: «Ես Վրաստանի կառավարության անունից իմ ցավակցությունն եմ հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանն ու ժողովրդին տեղի ունեցած ողբերգության դեպքերի կապակցությամբ, որը դարձել է նաև ողբերգություն ողջ աշխարհի համար, և միջազգային հանրությանը անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր ահաբեկչությունները կանխելու համար»: «Ֆրանսիան Վրաստանի համար այնպիսի պետություն է, որ միշտ աջակցել է մեր պետությանը, և մենք, մեր հերթին մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Ֆրանսիային»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր