211652_close_icon
views-count2143 դիտում article-date 12:54 15-01-2019

Զինված ուժերում մահվան ընդհանուր դեպքերը նվազել են 17 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը՝ 32 տոկոսով

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 3-ը դժբախտ պատահարից, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով: Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից, 10-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ դժբախտ պատահարներից: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված: Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը: Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը: 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 56 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով. 23-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 4-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ ականի պայթյունից, 3-ը՝ սպանության հետևանքով, 4-ը՝ դժբախտ պատահարից, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ: 2017թ. ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 20 մահվան դեպքերը տեղի են ունեցել հետևյալ պատճառներով. 1-ը՝ սպանության հետևանքով, 5-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից, 12-ը՝ հիվանդությունից, 2-ը՝ դժբախտ պատահարներից: Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը:

Նմանատիպ նյութեր