211652_close_icon
views-count14928 դիտում article-date 12:02 13-01-2015

Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժան ոճրագործությունից հետո ողջ մնացած 6 ամսական տղայի առողջական վիճակի մասին

Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան դեպքից հետո ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցի բժիշկ Արտաշես Սանոսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ փոքրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին: Գյումրիից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը: Իսկ Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]միջադեպի [/url]հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր