5192 դիտում
15:53 13-01-2015
Գյումրիում դաժան ոճրագործությունից ողջ մնացած 6 ամսական Սերյոժան վերակենդանացման բաժանմունքում է
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոցում վիրահատված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Փոքրիկին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց. «Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը: Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները:
Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ մասնագեները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ այսօր կկազմակերպվի բժշկական երկրորդ կոնսիլիումը: Արմեն Մուրադյանն աշխատանքային օրը կանցկացնի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան դեպքից հետո ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցի բժիշկ Արտաշես Սանոսյանը: Միաժամանակ ավելացրել, որ փոքրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:
Նմանատիպ նյութեր
14928 դիտում
12:02 13-01-2015
Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժան ոճրագործությունից հետո ողջ մնացած 6 ամսական տղայի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում