211652_close_icon
views-count1114 դիտում article-date 18:43 13-01-2015

ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնում տնօրհնեք կատարվեց. լուսանկարներ

Նախօրեին ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ.Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ այցելեց Հայ Օգնության Ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն: Սուրբ Ծնդյան տոնից հետո Տ. Աշոտը միշտ տնօրհնեքի կարգ է կատարում այստեղ: Այս անգամ էլ բոլորը սիրով սպասում էին արարողությանը: Օրհնելով հացը, աղը, ջուրն ու գինին՝ տեր հայրն օրհնեց նաև հաստատությունը և այդտեղ աշխատող ու հաճախող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամներին: Տնօրհնեքի արարողությունից հետո երիտասարդաց միությունը ցուցադրեց Հիսուսի Հրաշափառ Սուրբ Ծնունդը պատմող բեմադրություն: Ներկայացումից հետո միության հրավերով երեխաներին այցելեց նաև Ձմեռ Պապն իր տոնական նվերներով: Կենտրոնը ներկայումս ունի 3-18 տարեկան 19 սան: Այս թիվը փոփոխական է: Կենտրոնն աշխատում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ, զբաղվում նրանց դաստիարակության, կրթության, սոցիալական խնամքի հարցերով: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր