945 դիտում
11:42 14-01-2015
Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան - Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան - Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
751 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News